Դավիդ Լուիսը բանակցություններ է վարում բրազիլական ակումբի հետ

Բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը շուտով կարող է վերադառնալ հայրենիք, հաղորդում է le10sport- ը:

Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել «Մարսել» և բանակցություններ է վարում «Ֆլամենգոյի» հետ:

Բրազիլացին ազատ գործակալ է, ուստի նա կարող է անվճար տեղափոխվել նոր ակումբ:

34-ամյա Լուիսը անցած մրցաշրջանում հանդես էր գալիս «Արսենալում», ակումբի կազմում անցկացրել է 30 հանդիպում և դարձել է երկու գոլի հեղինակ: