Սպետարուն Մոլդովային չփրկեց պարտությունից

Աշխարհի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրում Մոլդովայի հավաքականը մրցակցի դաշտում 1-2 հաշվով պարտվեց Ֆարերյան Կղզիներին:

Հյուրերի կազմում խաղին մասնակցեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Դանու Սպետարուն` փոխարինման մտնելով 74-րդ րոպեին:

Վեց տուրից հետո Մոլդովան մեկ միավորով զբաղեցնում է F խմբի վերջին հորիզոնականը: