Սանոգոն մասնակցեց Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպմանը

«Արարատ-Արմենիայի» և Բուրկինա Ֆասոյի հավաքականի ֆուտբոլիստ Զաքարիա Սանոգոն մասնակցեց Ալժիրի դեմ հանդիպմանը:

Աշխարհի առաջնության որակավորման փուլի աֆրիկական գոտու երկրորդ տուրում Բուրկինա Ֆասոյի հավաքականը սեփական հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց Ալժիրի ընտրանու հետ:

Սանոգոն դաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 70-րդ րոպեին:

Երկու խաղից հետո Բուրկինա Ֆասոն, վաստակած չորս միավորով, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: