Ատլետիկոն կողմնորոշվել է Օբլակին փոխարինողի հարցում

«Ատլետիկո Մադրիդը» պլանավորում է մյուս ամառ գնել «Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի տրանսֆերը:

Ինչպես տեղեկացնում է La Razon-ը, մադրիդյան ակումբը արգենտինացի դարպասապահին դիտարկում է որպես Յան Օբլակին փոխարինողի: Ակումբում չեն բացառում 28-ամյա սլովենացու հեռանալը, քանի որ վերջինս չի շտապում երկարաձգել պայմանագրի ժամկետը, որը լրանում է 2023 թվականին:

Մարտինեսը անգլիական ակումբում ելույթ է ունենում 2020 թվականի սեպտեմբերից: Այս ընթացքում մասնակցել է 41 հանդիպման` բաց թողնելով 50 գնդակ: