Մերոնք դրսում. Շավերշյանը և Հայրապետյանը իրենց ակումբներում դարձել են գոլի հեղինակ

Արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստները շարունակում են արդյունավետ կերպով ելույթ ունենալ իրենց ակումբներում:

Գերմանական Լանդեսլիգայի երրորդ տուրում «Ռեմսչեյդը» 1-0 հաշվով հաղթեց «Բլաու-Գելբ»-ին: Հանդիպման միակ և հաղթական գոլը խփեց «Ռեմսչեյդի» կիսապաշտպան Արմեն Շավերշյանը: «Ռեմսչեյդը» երեք տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

Գերմանիայի Բունդեսլիգայի մինչև 17 տարեկանների առաջնության երկրորդ տուրում Բրաունշվեյգի «Այնտրախտը» սեփական հարկի տակ 2-4 հաշվով զիջեց «Վերդերին»: Տանտերերի կազմում առաջին գոլը խփեց Հարութ Հայրապետյանը: 16-ամյա ֆուտբոլիստը, ով գործում է հարձակման գծում, փոխարինվեց 71-րդ րոպեին: «Այնտրախտը» երկու տուրից հետո ընթանում է 14-րդ հորիզոնականով: