Կումանը վայելում է ակումբի բացարձակ աջակցությունը․ Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել է, որ կատալոնական ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ:

«Կումանը վայելում է ակումբի բացարձակ աջակցությունը, իմ հարգանքն ու վստահությունը: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նա աշխատի առավելագույն հարմարավետ պայմաններում»,- մեջբերում է Լապորտային Mirror-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» պատրաստ կլինի երկարաձգել պայմանագիրը Կումանի հետ, եթե մրցաշրջանի ավարտին թիմը հաղթի Չեմպիոնների լիգան կամ Լա լիգան:

Ակումբի ղեկավարությունը նաև ցանկանում է, որ թիմի ցուցադրած խաղն ու խաղաոճն ավելի գրավիչ լինի: