Ես գրեթե հինգ տարի խաղացել եմ «Գալակտիկոսի» կազմում և երբեք չեմ հաղթել ՉԼ-ն․ Ռոնալդո

Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն կիսվել է իր կարծիքով այն մասին, որ ՊՍԺ-ն ոչ մի կերպ չի կարողանում հաղթել Չեմպիոնների լիգան:

«Ես գրեթե հինգ տարի խաղացել եմ «Ռեալում»՝ «Գալակտիկոսի» կազմում և երբեք չեմ հաղթել Չեմպիոնների լիգան:

Հաղթանակը մաթեմատիկական հաշվարկ չէ, դա տեղի չի ունենա, նույնիսկ եթե ձեր թիմն ունի լավագույններին, և դա վերաբերում է նաև ՊՍԺ-ին», – մեջբերում է Ռոնալդոյին RMC-ն:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ՊՍԺ են տեղափոխվել համաշխարհային ֆուտբոլի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Լիոնել Մեսսին, Սերխիո Ռամոսը, Ջանլուիջի Դոնարուման և Ջորջինիո Վայնալդումը: