Չենք շփվել Մեսսիի հետ նրա հեռանալուց հետո․ Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոստովանել է, որ չի խոսել հարձակվող Լիոնել Մեսսիի հետ ՊՍԺ տեղափոխվելուց հետո:

«Մենք նախնական պայմանագիր էինք մշակել Լեոյի համար, սակայն Լա Լիգան չընդունեց այն: Մենք չենք շփվել Մեսսիի հետ նրա հեռանալուց հետո: Ակումբը միշտ երախտապարտ կլինի նրան», – ասել է Լապորտան:

34-ամյա արգենտինացին հեռացել է «Բարսայից» մոտ մեկ ամիս առաջ, չնայած հունիսի 30-ից փաստացի ազատ գործակալ էր:

Մինչ ՊՍԺ տեղափոխվելը Մեսսին իր կարիերայի ընթացքում խաղացել է միայն «Բարսելոնայի» կազմում՝ իր ակտիվում  ունենալով 778 հանդիպում, 672 գոլ, 305 գոլային փոխանցում և 35 տիտղոս: