Երկու տարին մեկ ԱԱ անցկացնելը կարժեզրկի այն․ Չեֆերին

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի՝ այժմ ՖԻՖԱ-ի գլոբալ ֆուտբոլի զարգացման ղեկավարի՝ Աշխարհի առաջնությունները երկու տարին մեկ անցկացնելու առաջարկը:

«Մենք կարծում ենք, որ աշխարհի առաջնությունն իր արժեքն ունի հենց այն պատճառով, որ այն անցկացվում է չորս տարին մեկ: Երկու տարին մեկ Աշխարհի առաջնություն անցկացնելը կարժեզրկի այն»,- մեջբերում է Չեֆերինին Calciomercato-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արսեն Վենգերն առաջարկել էր Աշխարհի առաջնություներն անցկացնել երկու տարին մեկ։