Լապորտան հայտնել է, որ Բարսելոնայի ֆուտբոլիստը կարող է կարիերան ՌՊԼ-ում շարունակել

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ կիսապաշտպան Ալեքս Կոլադոն կարիերան կարող է շարունակել Ռուսաստանում:

«Նա Ռիկարդ Պուչի նման տաղանդով արտասովոր տղա է: Մենք պատրաստվում էինք նրան տալ «Բրյուգեին», քանի որ նրա պահը մեր ակումբում դեռ չէր եկել:

Բայց «Բրյուգեն» ցանկանում էր նրա տրանսֆերը պարտադիր գնելու իրավունք: Բայց Կոլադոն հրաժարվեց, քանի որ ցանկանում է հաջողության հասնել «Բարսելոնայում»:

Այժմ մենք ցանկանում ենք, որ նա խաղա: Ռուսաստանում տրանսֆերային պատուհանը դեռ փակ չէ», – Լապորտոյի խոսքերն է մեջբերում Marca-ն: