Մադրիդի «Ռեալի» կայքը 5-րդ տարին անընդմեջ ճանաչվում է լավագույնը` այցելուների հաճախականության թվով:
Նախորդ մրցաշրջանում «արքայական ակումբի» կայքի ամսական միջին այցելությունների քանակը կազմել է 1 միլիոն 516 հազար: Իսկ մրցաշրջանի կտրվածքով այցելուների թիվը կազմել է 69 միլիոն մարդ:
Նույն ցուցանիշով երկրորդ հորիզոնականում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը, որն ապահովել է ամսական 843 հազար այցելություն:
816 հազար այցելությամբ եռյակը եզրափակում է «Լիվերպուլի» կայքը: