🎥Եվրո-2020․ Ավստրիան նվազագույն հաշվով հաղթանակ տարավ Ուկրաինայի հավաքականի նկատմամբ

Եվրո-2020-ի խմբային փուլի 3-րդ տուրի՝ C խմբում մրցում էին Ուկրաինայի ու Ավստրիայի ազգային թիմերը։ Խաղն ավարտվեց ավստրիացիների հաղթանակով՝ 1-0 հաշվով։

Հանդիպման միակ գոլը 21-րդ րոպեին խփեց Քրիստոֆ Բաումգարտները անկյունայինի խաղարկումից հետո։Ի դեպ, նա դարձավ այս Եվրոյի ամենաերիտասարդ խաղացողը, որը գոլ է հեղինակում։ Մի քանի րոպե անց ֆուտբոլիստը սկսեց վատ զգալ ու փոխարինում խնդրեց։

Մինչև խաղի ավարտ լուսատախտակին այլևս հաշվի փոփոխություն չգրանցվեց։

Հիշեցնենք, որ C խմբում հանդես են գալիս նաև Նիդերլանդների ու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները։ Այսպիսով, խմբային փուլի արդյունքում այս խումբը գլխավորում են հոլանդացիները 9 միավորով, 2-րդ տեղում ավստրացիներն են 6 միավորով, 3-րդում՝ ուկրաինացիները 3 միավորով, իսկ խմբի հետնապահ Հս Մակեդոնիան միավոր չի վաստակել։