Բուֆֆոն. Չեմ պատրաստվում մասնակցել աշխարհի 6-րդ առաջնությանը, բայց եթե Մանչինին զանգահարի…

«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է իր ապագա պլանների մասին:

“Radio Anch’io lo Sport”-ի հետ զրույցում լեգենդարար դարպասապահը ասել է հետևյալը. «Չեմ կարող ասել, որ ես հիմա ինչ-որ բանի եմ ձգտում: Ես ուղղակի ցանկանում եմ երջանիկ լինել: Առայժմ գլուխս և մարմինս թույլ են տալիս, և դեռևս կշարունակեմ խաղալ: Ես չեմ պատրաստվում հիմա վերջ դնել ամեն բան, քանի որ երկրպագուների առջև պարտավորվածություն ունեմ: Եվ եթե ես հանկարծ անհրաժեշտ լինեմ Մանչինիին, և նա զանգահարի ինձ, բնականաբար նրան դրական պատասխան կտամ»:

43-ամյա դարպասապահը Իտալիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 176 հանդիպում` այդ ընթացքում մասնակցելով աշխարհի հինգ առաջնության: