US Open. Ալկարասը Մեծ սաղավարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս եկած ամենաերիտասարդ թենիսիստն է 1990 թվականից ի վեր

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը դուրս եկավ ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ:

Չորրորդ տուրում 18-ամյա Ալկարասի մրցակիցը գերմանացի Պետեր Գոյովչիկն էր: Հանդիպումը տևեց 3 ժամ 26 րոպե և ավարտվեց 5: 7, 6: 1, 5: 7, 6: 2, 6: 0 հաշվով:

Այսպիսով, Ալկարասը դարձավ Մեծ սաղավարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս եկած ամենաերիտասարդ մարզիկը 1990 թվականից ի վեր:

Քառորդ եզրափակիչում Ալկարասը կխաղա Ֆելիքս Օժե-Ալյասիմի (Կանադա) հետ: 21-ամյա թենիսիստը նախորդ տուրում հաղթեց ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին (6: 2, 7: 6 (8: 6), 6: 4)՝ դառնալով ամենաերիտասարդ խաղացողը, ով 2009 թվականից ի վեր «Մեծ սաղավարտի» երկու անընդմեջ մրցաշարերում դուրս է եկել քառորդ եզրափակիչ: