Լապորտայի խնդրանքը Կումանին` Բարսելոնայի երկու խաղացողների վերաբերյալ

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լաապորտան խնդրել է թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին` Սամուել Ումտիտիին և Ռիկի Պուչին ավելի շատ խաղաժամանակ տրամադրել:

58-ամյա մասնագետը, իր հերթին, գոհ չէ ֆրանսիացու և իսպանացու ներկա մարզավիճակից և հենց դրանով է բացատրում, որ վերջիններս քիչ խաղաժամանակ են ստանում:

Նշենք, որ Իսպանիայի առաջնության մեկնարկային երեք տուրերում վերը նշված ֆուտբոլիստները խաղադաշտում ոչ մի րոպե չեն անցկացրել: