Աղբյուր․ Արսենալը համաձայնեցրել է պայմանագիրը Կոնտեի հետ

«Յուվենտուսի» և «Չելսիի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել «Արսենալը»:

Ինչպես հաղորդում է The Sun-ը, լոնդոնյան ակումբն արդեն համաձայնեցրել է պայմանագրի պայմանները իտալացի մասնագետի հետ:

Նշվում է, որ «զինագործների» ներկայիս մարզիչ Միկել Արտետան կհեռացվի աշխատանքից, եթե չհաղթի Պրեմիեր լիգայի հաջորդ երեք հանդիպումներում («Նորվիչի», «Բարնլիի» և «Տոտենհեմի» հետ):

3 տուրից հետո «Արսենալը» եզրափակում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Լոնդոնցիները պարտվեցին մեկնարկային բոլոր երեք հանդիպումներում, որոնցում նաև չեն կարողացել նույնիսկ մեկ գոլ խփել: