Ռոնալդուի տեղափոխությունը Յունայթեդ մեր համար վատ նորություն էր. Վան դե Բեեկի գործակալ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի Վան դե Բեեկի գործակալ Գվիդո Ալբերսը խոսել է մանչեսթերյան ակումբում իր հաճախորդի հեռանկարների մասին:

«Կրիշտիանուն տեղափոխվեց«Մանչեսթեր Յունայթեդ», ինչը վատ նորություն է մեր համար: Պոգբան խաղում էր ձախ եզրում, իսկ այժմՌոնալդուի գալուց հետո, նա կտեղափոխվի կիսապաշտպանության կենտրոն: Այս թեմայով քննարկում ենք ունեցել Սուլշերի և ակումբի ղեկավարության հետ: Մենք նոր ակումբի փնտրտուքի մեջ էինք և բանակցում էինք «Էվերթոնի» հետ: Երկուշաբթի երեկոյան տրանսֆերային պատուհանի փակվելուց ժամեր առաջ, Սուլշերը զանգահարեց և հայտնեց, որ տեղափոխությունը հնարավոր չէ, և Դոնին առավոտյան պետք է ներկայանա մարզմանը: Մենք նրանց բացատրեցինք, որ իմ հաճախորդը Անգլիայի գավաթի, լիգայի գավաթի կամ միայն եվրոգավաթային խաղերի համար չէ, որ այստեղ է: Նա եկել է Անգլիա, որպեսզի ելույթ ունենա ԱՊԼ-ում: Դոնին ամռանը շատ է աշխատել: Նա ընդամենը յոթ հանգստյան օր է ունեցել: Մնացած ժամանակահատվածում նա անընդհատ աշխատել է, որ լավ մարզավիճակում գտնվի և այժմ ամբողջովին պատրաստ է» ,- այս մասին Ալբերսը ասել է Ziggo Sport-ի հետ զրույցի ընթացքում:

Հավելենք, որ այս մրցաշրջանում տեղի ունեցած երեք տուրերում հոլանդացի կիսապաշտպանը ոչ-մի րոպե խաղաժամանակ չի ստացել: