Բենֆիկայի կիսապաշտպանը ռուսական ակումբի դիտակետում

«Բենֆիկայի» բրազիլացի կիսապաշտպան Գաբրիել Պիրեսը կարիերան կարող է շարունակել «Ռոստովում»: Այս մասին տեղեկացնում է A Bola-ն:

Ըստ աղբյուրի` ռուսական ակումբը ցանկանում է վարձակալել Պիրեսին, սակայն բանակցություններն այնքան էլ հարթ չեն ընթանում, մանավանդ, որ Ռուսաստանում տրանսֆերային պատուհանի փակվելուն քիչ ժամանակ է մնացել:


Գաբրիելը «Բենֆիկայում» ելույթ է ունենում 2018 թվականից: Նախորդ մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանը Պորտուգալիայի առաջնությունում մասնակցել է 20 հանդիպման, խփել մեկ գոլ և կատարել երկու արդյունավետ փոխանցում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գաբրիելի ծառայություններով հետաքրքրված է նաև Մոսկվայի «Սպարտակը»: