Матч ТВ․ Սարկիսովն առաջիկա օրերին նոր ակումբ կունենա

Ըստ «Матч ТВ»-ի՝ Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Արթուր Սարկիսովը առաջիկա երկու օրերին կդառնա «Կուբանի» խաղացող:

Անցյալ շաբաթ 34-ամյա հարձակվողը մարզվում էր Ալեքսանդր Տոչիլինի թիմի հետ, ով նրան ճանաչում է «Օլիմպ-Դոլգոպրուդնիում» իր համատեղ աշխատանքից:

Սարկիսովը ժանակին հանդես է եկել «Շիննիկ», Նիժնի Նովգորոդի «Վոլգա», «Ուրալ», «Մորդովիա» և «Ենիսեյ» ակումբներում: ՌՊԼ-ում նա անցկացրել է 64 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ:

Նա Հայաստանի հավաքականի կազմում 41 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ: