Ռեյնջերսի ռմբարկուն հնարավոր է` կարիերան շարունակի ՌՊԼ-ում

Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» հետաքրքրված է Կոլումբիայի ազգային հավաքականի և շոտլանդական «Ռեյնջերսի» հարձակվող Ալֆրեդո Մորելոսի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է todofichajes-ը:

Ըստ աղբյուրի 25-ամյա հարձակվողը ցանկանում է փոխել ակումբը, որպեսզի հնարավորություն ունենա խաղալ Չեմպիոնների լիգայում: «Ռեյնջերսը» կոլումբացուն պատրաստ է բաց թողնել 15 միլիոն եվրոյի դիմաց: Ինչպես նշվում է աղբյուրում, Մորելոսի ծառայություններով հետաքրքրված է նաև թուրքական «Բեշիկթաշը»:

Ընթացիկ մրցաշրջանում Մորելոսը «Ռեյնջերսի» կազմում մասնակցել է յոթ հանդիպման, խփել երեք գոլ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում:
Նշենք, որ հարձակվողը այդ գոլերից մեկը օրեր առաջ խփեց «Ալաշկերտի» դարպասը: