Ուրարտուի ֆուտբոլիստը մասնակցեց Քենիայի դեմ հանդիպմանը

«Ուրարտուի» պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն Ռուանդայի հավաքականի կազմում մասնակցեց հերթական հանդիպմանը:

Աշխարհի առաջնության որակավորման փուլի երկրորդ տուրում Ռուանդան սեփական հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց Քենիայի հետ: «Ուրարտուի» ֆուտբոլիստը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Ռուանդան նվազագույն հաշվով պարտվել էր Մալիին, իսկ Նիրիսարիկեն մասնակցել էր ողջ հանդիպմանը: