Ազմուն. Ես առաջարկ ունեի Ռոմայից

«Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը պատմել է իր ստացած առաջարկների մասինհավելելով, որ եթե անգամ հեռանար ռուսական ակումբից, դա հնարավոր կլիներ միայն վարձավճարի տեսքով:

«Ես երբեք չեմ ասել, որ ինչ-որ տեղ եմ հեռանում: Գրում էին, որ Սերդարը բուժզննում է անցնում այս կամ այն ակումբում: Երբ «Լիոնը» առաջին անգամ առաջարկ արեց, «Զենիթը» միանգամից մերժեց այն: Ես գործող պայմանագիր ունեմ և անգամ, եթե ցանկանամ հեռանալ, ակումբը դա թույլ չի տա: Ռոնալդուն և Մեսսին նույնպես ունեն պայմանագիր: Նրանք չեն կարող լքել իրենց թիմերը: Տարբեր լրատվականներ ինձ ուղարկում են այլ ակումբներ, բայց ես անձամբ դրա մասին ոչինչ չեմ ասել: Ես ինքս հոգնել եմ այդ խոսակցություններից: Մի գրեք իմ մասին: Ամեն անգամ, երբ արթնանում եմ, ինձ ուղարկած են լինում որևէ ակումբ: Եթե ինչ-որ բան տեղի ունենա, անձամբ կգրեմ այդ մասին: Ես առաջարկներ եմ ունեցել «Լիոնից», «Ռոմայից», «Բայերից» և «Տոտենհեմից», իսկ այլ թիմերից ոչ: Այդ բոլոր առաջարկները մերժվել են, և ես ոչ մի տեղ չեմ գնում: Երբ ցանկանամ այլ ակումբ տեղափոխվել, դա կանեմ ազատ գործակալի կարգավիճակով»,- Իրանի հավաքականի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Fotballi.net-ը: