ԵՎՐՈ-2020. Նիդերլանդների հավաքականը հաղթեց ու դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)

ԵՎՐՈ-2020. C խումբ

Խմբային փուլի վերջին տուրում Նիդերլանդների հավաքականը 3 անպատասխան գնդակ ուղարկեց Հյուսիսային Մակեդոնիայի դարպասն ու դուրս եկավ փլեյ-օֆֆ: Նիդերլանդցիների կազմում 24-րդ րոպեի հաշիվը բացեց «Բարսելոնայի» նորեկ Մեմֆիս Դեպայը:

51-րդ րոպեին Վեյնալդումը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 58-րդ րոպեին դառնալով դուբլի հեղինակ հաշիվը դարձրեց 3:0:

Այսպիսով, Նիդերլանդների հավաքականը ցույց տվեց հարյուր տոկոսանոց արդյունք և 9 միավորով խմբում գրավեց առաջին տեղն ու դուրս եկավ փլեյ-օֆֆ:

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը միավոր չվաստակեց: