Հայտնի է՝ երբ Ռոնալդուն առաջին հանդիպումը կանցկացնի ՄՅՈՒ-ի կազմում

Sky Sports-ի փոխանցմամբ՝ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում է իր նորամուտին «Մանչեսթեր Յունայթեդում»:

Նշվում է, որ հարձակվողը, ով վերջերս հեռացել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարից, կմասնակցի «Նյուքասլի» դեմ հանդիպմանը, երբ Պրեմիեր լիգան վերսկսվի միջազգային դադարից հետո:

Երեկ նաև հայտնի դարձավ, թե որ համարի մարզաշապիկով կխաղա ՄՅՈՒ-ում հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Նա ընտրել է 7 համարի մարզաշապիկը։ Նախկինում այդ համարով հանդես էր գալիս Էդինսոն Կավանին։