Աշխարհի առաջնության որակավորման փուլ. Ասիական գոտի

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում մեկնարկեց Ասիայի գոտու մրցաշարը:

Ճապոնիայի հավաքականը սեփական հարկի տակ անակնկալ պարտություն կրեց Օմանից` (0-1): Հանդիպման միակ գոլը 88-րդ րոպեին խփեց Իսսամ Ալ Սաբհին:

Ավստրալիան խոշոր հաշվով հաղթանակի հասավ Չինաստանի նկատմամբ (3-0): Գոլերով աչքի ընկան Մաբիլը, Բոյլը և Դուկը:

Սաուդյան Արաբիայի ընտրանին 3-1 հաշվով հաղթեց Վիետնամին, որը հանդիպման 54-րդ րոպեից մնացել էր 10 հոգով:

Իրանի հավաքականը Ալիռեզա Ջահանբախշի խփած միակ գոլի շնորհիվ նվազագույն հաշվով առավելության հասավ Սիրիայի նկատմամբ:

Հարավային Կորեա-իրաք և Արաբական Միացյալ Էմիրություններ-Լիբանան խաղերում գոլեր չգրանցվեցին: