Պյանիչը նոր թիմ ունի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարիերան կշարունակի Թուրքիայում:

Բոսնիացի ֆուտբոլիստը մեկ տարի վարձակալությամբ հանդես կգա «Բեշիկթաշի» կազմում: Այս մասին հայտնում է ստամբուլյան ակումբի պաշտոնական կայքը:

«Բեշիկթաշը» կիսապաշտպանի տեղափոխության դիմաց կատալոնական ակումբին գումար չի վճարել, սակայն կվճարի վերջինիս ողջ աշխատավարձը: Մեկ տարվա համար թուրքական ակումբը 31-ամյա ֆուտբոլիստին կվճարի 2.75 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Պյանիչը «Բարսելոնայում» վաստակում էր տարեկան 10 միլիոն եվրո: