Բաումգարտները Եվրո-2020-ին գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ խաղացողն է

Եվրո-2020-ի խմբային փուլի Ուկրաինա-Ավստրիա խաղի հաշիվը բացել է ավստրիացիների կիսապաշտպան Քրիստոֆ Բաումգարտները, որը գոլի հեղինակ է դարձել անկյունայինի խաղարկումից հետո։ Բաումգարտները գոլ խփեց 21 տարեկան, 324 օրականում՝ դառնալով Եվրո-2020-ին գոլ խփած ամենաերիտասարդ խաղացողը։ Այս մասին տեղեկացնում է Squawka-ն։

Բացի դրանից, Բաումգարտները դարձել է Ավստրիայի հավաքականի ամենաերիտասարդ խաղացողը, որ գոլ է խփում Եվրոպայի առաջնությունում։

C խմբի Ուկրաինա-Ավստրիա հանդիպումն անցկացվում է Բուխարեստում։