Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստը օգնեց իր ազգային թիմին մեկնարկել հաղթանակով

Աշխարհի առաջնության որակավորման փուլի աֆրիկական գոտու առաջին տուրում Բուրկինա-Ֆասոյի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց Նիգերին:


Հանդիպման երկրորդ խաղակեսին մասնակցեց Բուրկինա-Ֆասոյի հավաքականի և «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Զաքարիա Սանոգոն: Իսկ երկրորդ գոլի հեղինակը դարձավ «Փյունիկի» նախկին հարձակվող Մոհամեդ Կոնատեն, ով այժմ ելույթ է ունենում ռուսական «Ախմատի» կազմում:

Հաջորդ հանդիպումը Բուրկինա-Ֆասոն կանցկացնի սեպտեմբերի 7-ին` սեփական հարկի տակ ուժերը չափելով Ալժիրի ընտրանու դեմ: