Նոայի կիսապաշտպանը մասնակցեց Լատվիայի հավաքականի հաղթանակին

«Նոայի» կիսապաշտպան Էդուարդս Էմսիսը մասնակցեց աշխարհի առաջնության որակավորման փուլի չորրորդ տուրի Լատվիա-Ջիբրալթար հանդիպմանը:

Էմսիսը ամբողջական հանդիպում անցկացրեց` նպաստելով իր թիմի հաղթանակին (3-1): Չորս խաղից հետո, վաստակած նույնքան միավոր, լատվիացիները խմբում զբաղեցնում են հինգերորդ հորիզոնականը:

Հաջորդ հանդիպումը Լատվիան կանցկացնի սեպտեմբերի չորսին` սեփական հարկի տակ մրցելով Նորվեգիայի ընտրանու հետ: