Էդերսոն. Ցանկանում եմ Մանչեսթեր Սիթիի հետ հաղթել ՉԼ-ն

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը հայտարարել է «քաղաքայինների» հետ Չեմպիոնների լիգան հաղթելու ցանկության մասին:

«Իմ գլխավոր նպատակը կրկին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելն է, բայց այս անգամ ցանկանում եմ հաղթել: Մեր բախտը բերեց, որ անցած մրցաշրջանում հայտնվեցինք եզրափակիչում, բայց, ցավոք, պարտվեցինք: Դա ծանր հարված էր բոլորի համար, բայց նաև հիանալի փորձ: Կարծում եմ, որ այս պարտությունից հետո թիմն ավելի հասունացել է:   Հուսով եմ, որ կվերադառնամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ»,-Էդերսոնի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը:

Երեկ ՝ սեպտեմբերի 1-ին, «Մանչեսթեր Սիթին» հայտարարեց 28-ամյա Էդերսոնի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: Բրազիլացու հետ նոր պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջ: