📷 ՄՅՈՒ-ն շնորհավորել է Ռոնալդուին՝ նոր ռեկորդի կապակցությամբ

«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի քարտուղարությունը շնորհավորել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ հերթական պատմական նվաճման կապակցությամբ:

Հիշեցնենք, որ երեկ 36-ամյա պորտուգալացին 111 գոլով դարձավ ազգային հավաքականների մակարդակով ամենաշատ գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստը:

«111! Ազգային հավաքականների մակարդակով պատմության մեջ լավագույն ռմբարկու: Շնորհավորում ենէ, Կրիշտիանու», – ասվում է «կարմիր սատանաների» հրապարակման մեջ: