Ատլետիկոն չի ցանկանում վաճառել Ֆելիշին

«Ատլետիկոն» չի պատրաստվում վաճառել հարձակվող Ժոաո Ֆելիշին: Այս մասին Twitter- ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» հետաքրքրված է Պորտուգալիայի հավաքականի 21-ամյա խաղացողով: Կատալոնացիները ցանկանում էին վարձել ֆուտբոլիստ, սակայն մերժվել էին:

Ֆելիշն ամռանը   վիրահատության ենթարկվեց և վերջերս է վերադարձել ընդհանուր խմբի մարզումներին: