Խաբիբ. Զախարյանին համարում եմ Խորվաթիայի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը կիսվել է իր տպավորություններով Խորվաթիա-Ռուսաստան խաղի մասին` անդրադառնալով նաև Արսեն Զախարյանին:

«Թարմ թիմ է` շատ նոր ֆուտբոլիստներով: Զախարյանը և Գիլյերմեն ինձ համար այսօրվա խաղում լավագույններն էին»,- այս մասին Նուրմագոմեդովը ասել է Sport24-ին տված հարցազրույցում:

Խորվաթների դեմ խաղում 18-ամյա Զախարյանը պաշտոնապես նորամուտը նշեց Ռուսաստանի ազգային հավաքականում ` խաղադաշտ մտնելով մեկնարկային րոպեներից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Խորվաթիայի հավաքակնի մարզիչն իր կարծիքն էր հայտնել Վալերի Կարպինի մասին: Մանրամասները` այստեղ: