Զլատկո Դալիչ. Կարպինը զարմացրեց ինձ իր որոշումներով

Աշխարհի առաջնության որակավորման փուլի չորրորդ տուրի Ռուսաստան-Խորվաթիա խաղից հետո (0-0) հյուրերի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խոսել է իր գործընկերոջ` Վալերի Կարպինի կայացրած որոշումների մասին:

«Կարպինը զարմացրեց նրանով, որ Միրանչուկին դաշտ դուրս բերեց կեղծ ինը համարի դիրքում: Այդ դիրքում մենք սպասում էինք Սմոլովին: Իսկ երբ խաղադաշտ մտավ Զաբոլոտնին, բավականին հետաքրքիր էր նրա խաղին հետևելը: Ես չեմ կարող մեկնաբանել Կարպինի տակտիկան:

Ռուսաստանն այսօր հրաշալի խաղաց: Վստահ եմ մրցակցի մարզչական շտաբը գիտեր` ինչ է անում, քանի որ նրանք շատ լավ ուսումնասիրել էին մեր խաղը»,- խորվաթ մասնագետի խոսքերն է մեջբերում Чемпионат-ը:

Չորս տուրից հետո F խմբի մրցաշարային աղյուսակում Խորվաթիան և Ռուսաստանը, վաստակած յոթական միավորով, գրավում են համապատասխանաբար առաջին և երկրորդ հորիզոնականները: