Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստը մասնակցեց Ավստրիայի դեմ հանդիպմանը

«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Դանու Սպետարուն Մոլդովայի ազգային հավաքականի կազմում մասնակցեց հերթական հանդիպմանը:

Աշխարհի առաջնության որակավորման փուլի չորրորդ տուրում Մոլդովան տանը 0-2 հաշվով զիջեց Ավստրիայի ընտրանուն:

Հանդիպման 59-րդ րոպեին տանտերերի կազմում խաղադաշտ մտավ Սպատարուն, սակայն չկարողացավ օգնել իր թիմին` խուսափել պարտությունից:

Սա Սպատարուի համար 16-րդ խաղն էր Մոլդովայի հավաքականի կազմում: