Ռոնալդու. Ուրախ եմ տուն վերադառնալու համար

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է հարազատ ակումբ վերադառնալու մասին:

«Ինչպես գիտեք, ես ֆանտաստիկ պատմություն ունեմ այս հրաշալի ակումբում: Այստեղ եմ հայտնվել 18 տարեկանում և 12 տարի անց վերադարձել եմ տուն: Ես իսկապես երջանիկ եմ և անհամբերությամբ եմ սպասում իմ առաջին խաղին»,- այս մասին պորտուգալացին ասել է մանկունիանցիների պաշտոնական կայքին տված հարցազրույցում: