Տոտենհեմի տպավորիչ ցուցանիշը

Լոնդոնի «Տոտենհեմը» պորտուգալացի մարզիչ Նունու Էշպիրինտու Սանտուի գլխավորությամբ պատմական մեկնարկ է գրանցել:

Առաջին անգամ մայրաքաղաքային ակումբը Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային երեք հանդիպումներում գրանցել է 100 տոկոսանոց արդյունք` տոնելով երեք անընդմեջ հաղթանակ:

Ընդ որում, լոնդոնյան ակումբը կարողացել է նաև սեփական դարպասն անառիկ պահել` փոխարենը մրցակիցներինը գրավելով երեք անգամ: