Ջերոմ Բոատենգը համաձայնեցրել է պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ

Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բավարիայի» արդեն նախկին պաշտպան Ջերոմ Բոատենգը կարիերան շարունակելու է «Լիոնում»:

Ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել է երկու տարվա պայմանագիր: Օգոստոսի 31-ին Բոատենգը մեկնել է Լիոն և հաջողությամբ բուժզննում անցել:

32-ամյա պաշտպանը այս ամռանն էր հեռացել «Բավարիայից», որի կազմում մասնակցել է 363 հանդիպման, խփել 10 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում: