Սերժ Օրիեն մոտ է ՌՊԼ տեղափոխվելուն

Մոսկվայի «Սպարտակը» հետաքրքրված է Կոտ դ’ Իվուարի հավաքականի պաշտպան Սերժ Օրիեյի ծառայություններով: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:

Ըստ աղբյուրի` մոսկովյան ակումբը ցանկանում է գործարքն իրականացնել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը, որի վերջնաժամկետը Ռուսաստանում սեպտեմբերի 7-ն է: Օրիեն խզել է պայմանագիրը «Տոտենհեմի» հետ և ունի ազատ գործակալի կարգավիճակ: Վերջինիս ծառայություններով հետաքրքրված են նաև «Ուոտֆորդը», «Բետիսը» ը «Ջենոան»:

28-ամյա ֆուտբոլիստը անգլիական ակումբում հանդես էր գակիս 2017 թվականից և այս ընթացքւմ անցկացրած 110 խաղում խփել է ութ գոլ, կատարել` 17 գոլային փոխանցում: