Ռոնդոնը վերադարձավ ԱՊԼ

Վենեսուելայի հավաքականի և չինական «Դալյանի» հարձակվող Սալոմոն Ռոնդոնը վերադարձավ Անգլիայի պրեմիեր լիգա:

Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Էվերթոնի» հետ, որը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ` ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Այս մասին հայտնում է մերսիսաիդյան ակումբի պաշտոնական կայքը:

Տրանսֆերի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում:

31-ամյա հարձակվողը չինական ակումբում մասնակցել է 28 հանդիպման, խփել 14 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում: Ավելի վաղ Ռոնդոնը հանդես է եկել ԱՆգլիայի պրեմիեր լիգայում ` պաշտպանելով «Վեսթ Բրոմվիչի» և «Նյուքասլի» գույները: