Իմ նպատակը Տոտենհեմի հետ տիտղոսներ նվաճելն է․ Քեյն

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է իր չկայացած տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի»:

«Բոլորը, ովքեր զբաղվում են ֆուտբոլով, գիտեն մեր ոլորտի նրբությունները: Ես հանգիստ էի իրավիճակում: Դա իմ և ակումբի միջև էր: Երբ ներսից գիտես իրավիճակը, քո խիղճը մնում է մաքուր:

Շատերը գիտեն, որ ես պրոֆեսիոնալ մարզիկ եմ, ով իր կյանքը նվիրել է ֆուտբոլին: Իմ նպատակը «Տոտենհեմի» հետ տիտղոսներ նվաճելն է: Մենք լավ սկսեցինք մրցաշրջանը, մենք ունենք նոր մարզիչ: Մենք ցանկանում ենք նվաճել այն տիտղոսը, որի մասին ես երազել եմ իմ ողջ կարիերայի մասին», – Քեյնի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» ակտիվորեն փորձում էր գնել 28-ամյա Քեյնի տրանսֆերն այս ամառ, սակայն հրաժարվել էր վճարել պահանջվող 170 միլիոն եվրոն: Այդ պատճառով էլ հարձակվողը մնաց «Տոտենհեմում», որի հետ պայմանագիր ունի մինչև 2024 թվականի ամառ: