Սարաբիան ելույթները կշարունակի Սպորտինգում

«ՊՍԺ»-ի հարձակվող Պաբլո Սարաբիան կարիերան կշարունակի «Սպորտինգի» կազմում:

Այս մասին հաղորդում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը: «Սպորտինգը» 29-ամյա ֆուտբոլիստին վարձակալել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

2020/21 մրցաշրջանում Սարաբիան ֆրանսիական ակումբի կազմում մասնակցել է 37 հանդիպման, խփել յոթ գոլ և կատարել չորս արդյունավետ փոխանցում:

«ՊՍԺ»-ի և Իսպանիայի հավաքականի հարձակվողի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը: