Հայտնի է Անգլիայի` տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Լիդսի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը երկրպագուների կողմից ճանաչվել է Անգլիայի մրցաշրջանի լավագույն խաղացող, հայտնում է ազգային հավաքականի թվիթերյան էջը:

25-ամյա անգլիացին նախորդ մրցաշրջանում «Լիդսի» կազմում անցկացրել է 29 հանդիպում ՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: