Մոսկվայի «Սպարտակի» և Չեխիայի հավաքականի կիսապաշտպան Ալեքս Կրալը մեկ տարի վարձակալությամբ տեղափոխվել է «Վեսթ Հեմ»:
Ֆուտբոլիստը «Վեսթ Հեմում» միացավ իր հայրենակիցներին և Պրահայի «Սլավիայում» նախկին թիմակիցներին: Խոսքը Տոմաս Սոուչեկի և Վլադիմիր Ցոուֆալի մասին է: Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը:
23-ամյա կիսապաշտպանը «Սպարտակի» կազմում անցկացրել է 60 հանդիպում ` կատարելով վեց արդյունավետ փոխանցում: