«Պարի Սեն Ժերմենը» իր պաշտոնական կայքում հայտարարեց «Սպորտինգի» պաշտպան Նունու Մենդեշին վարձակալելու մասին` հետագայում վերջինիս տրանսֆերը գնելու իրավունքով:
19-ամյա պորտուգալացու վարձակալության ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, փարիզյան ակումբը պաշտպանի տրանսֆերը կգնի 40 միլիոն Եվրոյով:
2020/21 մրցաշրջանում Մենդեշը «Սպորտինգի» կազմում բոլոր մրցաշարերը միասին վերցրած անցկացրել է 35 հանդիպում, խփել մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում: