«Արսենալի» և «Բորնմութի» նախկին կիսապաշտպան Ջեք Ուիլշերը մարզվում է Իտալիայի Սերիա Բ-ն ներկայացնող «Կոմոյի» կազմում:
Այս մասին հայտնում է Get Football News-ը` հղում անելով Sky Italia-ին: Ինչպես տեղեկացնում
է աղբյուրը, իտալական ակումբը դեռևս չի կարող հայտավորել ֆուտբոլիստին, քանի դեռ Մեծ Բրիտանիայի Եվրոմիությունից դուրս գալուց հետո չի լուծվել վերջինիս քաղաքացիության հարցը:
«Կոմոյի» ընտրությունը պայմանավորված է Ուիլշերի անձնական հարաբերություններով ակումբի ներկայացուցիչների հետ: Միևնույն ժամանակ 29-ամյա ֆուտբոլիստը առանց արգելքի կարող է խաղալ Սերիա Ա-ն ներկայացնող ակումբի կազմում: Նշվում է, որ