Դիեգո Ռոսսի Մարաշլյանը մոտ է Թուրքիայի առաջնություն տեղափոխվելուն

«Լոս Անջելեսի» հարձակվող Դիոգո Ռոսսի Մարաշլյանը մեկնել է Ստամբուլ` բուժզննում անցնելու «Ֆեներբախչեի» համար: Այդ մասին հայտնում են MLSSoccer-ը, Angelosenparade-ն և մի շարք այլ աղբյուրներ:

23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն Եվրո: MLS-ը ներկայացնող ակումբի կազմում Ռոսսին անցկացրել է 121 հանդիպում, խփել 59 գոլ և կատարել 22 արդյունավետ փոխանցում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին «Էվերթոնը» և«Տոտենհեմը»: