Կավանին չի հրավիրվել Ուրուգվայի հավաքականի սեպտեմբերյան խաղերի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին չի մասնակցի Ուրուգվայի հավաքականի՝ ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ սեպտեմբերին անցկացնելիք խաղերին։

Ի սկզբանե նա եղել է հավաքական հրավիրվածների թվում , սակայն հավաքականի մարզչական շտաբը որոշել է նրան չընդգրկել թիմի վերջնական հայտացուցակում՝ Մեծ Բրիտանիայում գործող համաճարակային սահմանափակումների պատճառով։

Ուրուգվայի ընտրանին սեպտեմբերի 10-ի գիշերը կխաղան Էկվադորի հետ։ Իսկ սեպտեմբերի 11-ին ՄՅՈՒ-ն, որտեղ հանդես է գալիս Կավանին, կխաղա «Նյուքասլի» հետ ԱՊԼ-ի 4-րդ տուրի շրջանակում։

Ուրուգվայն ընդգրկված է այսպես կոչված կարմիր ցանկում․ բոլոր նրանք, ովքեր այդ երկրներից ժամանում են Մեծ Բրիտանիայի երկրներ, պետք է 10 օր անցկացնեն կարանտինում։

Կավանին ԱՊԼ-ի միակ ներկայացուցիչն է, որ հրավիրվել էր Ուրուգվայի հավաքական սեպտեմբերի խաղերին։