Կումանը հույսեր չի կապում ակումբի սանի հետ

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հույսեր չի կապում կիսապաշտպան Ռիկի Պուչի հետ:

22-ամյա կիսապաշտպանը ընթացիկ մրցաշրջանում տեղի ունեցած երեք խաղերից ոչ մեկին չի մասնակցել: Հոլանդացի մասնագետը Պուչին չի ներառում իր ծրագրերի մեջ:

Չնայած այն հանգամանքին, որ Պուչը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 24 հանդիպման, ընդհանուր առմամբ ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 600 րոպե խաղաժամանակ: