Ռոնալդուի տրանսֆերից հետո Յունայթեդը հնարավոր է Դենիել Ջեյմսին վարձավճարով ուղարկի այլ ակումբ

Մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը Մանչեսթեր Յունայթեդի>> հարձակողական ոճի կիսապաշտպան Դենիել Ջեյմսը հնարավոր է վարձակալական հիմունքներով տեղափոխվի այլ ակումբ, հայտնում է Sky Sports-ը:

Կրիշտիանու Ռոնալդուի` «կարմիր սատանաների » շարքերը համալրելուց հետո ռիսկային է դառնում ուելսցի ֆուտբոլիստի բավարար խաղաժամանակ ստանալու հարցը:

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ, սակայն առավել ակտիվ է «Լիդս Յունայթեդը » :

Նախորդ մրցաշրջանում Ջեյմսը մանչեսթերյան ակումբի կազմում անցկացրել է 15 հանդիպում, խփել 3 գոլ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում: